Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արցախ վերադառնալու խնդրով զբաղվելու ժամանակն է

Արցախ վերադառնալու խնդրով զբաղվելու ժամանակն է
16.10.2023 | 21:22

Ալիևը Ստեփանակերտում է ադրբեջանական դրոշ բարձրացնում։ Ի պատասխան՝ հայությունը սոցիալական ցանցերում Արցախի դրոշն է տեղադրում։

Երկուսն էլ ֆեյք իրականության մեջ են։

Ալիևը ձև է տվել, թե Արցախի հարցը լուծել է, իսկ մեր հանրության զգալի մասը հավատացել է նրան։

Մինչդեռ իրականությունն այն է, որ Ալիևի ապագան մազից է կախված։

Եվ ոչ միայն Ալիևի։

Նաև Ադրբեջանի։

Որովհետև Ադրբեջանն էլ Հայաստանի ու Արցախի պես աշխարհաքաղաքական պատերազմի կիզակետում գտնվող երկիր է, որի ամբիցիաները զսպելու ու տեղը դնելու ժամանակը շատ մոտ է արդեն։

Որքան շուտ հայությունն իր պայքարը դուրս բերի ֆեյսբուքներից, այնքան ավելի կմեծանան վերականգնվելու հնարավորությունները։

Սա պետք է բոլորը լավ գիտակցեն։

Արցախ վերադառնալու խնդրով զբաղվելու ժամանակն է։

Սա ապագային թողնելու հարց չէ։

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ